«Հայացք» ակումբում ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՀԱԿ-ի հայտարարությունը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կոչ է արել համերաշխությամբ հանդես գալ նրա իրավունքների պաշտպանության համար։ Այնուհետև նա անդրադարձել է նոյեմբերի 9-ին Եվրոպական Միության կազմակերպած մարդու իրավունքների թեմայով սեմինարին և նշել, թե քանի որ արդեն հայտնի է դրա անցկացման վայրը, ապա ավանդական դարձաժ «ճնշման պիկետն» անցկացվելու է նոյեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ից սկսած՝ «Golden Tulip Yerevan» հյուրանոցի հրապարակում։ Նոյեմբերի 9-ին ՀԱԿ-ը նաև հանրահավաք է անցկացնելու, որի իմաստը պետք է լիներ մարդու իրավունքների համար պայքարը, մարդու իրավուքների իրավիճակի վերաբերյալ միջազգային կառույցներին, մասնավորապես ԵՄ-ին տեղյակ պահելը և այլն, սակայն իրավիճակի լուրջ փոփոխությունները թույլ են տալիս մի փոքր փոխել հանրահավաքի թեման։
Նա ասել է, թե օղակը վարչակարգի շուրջ սեղմվում է։ Այս կապակցությամբ նա նշել է այն 4 ուղղությունները, որոնք հաստատում են վերոնշյալ ձևակերպումը։ Առաջինը սոցիալ-տնտեսական իրավիճակի արագընթաց վատթարացումն է։ Երկրորդ ուղղությունը Եվրոպայի խորհրդի ճնշումների ուժգնացումն է։ Նրա խոսքերով՝ քաղբանտարկյալների շուրջ իրավիճակը թեժանում է, և վերջին շրջանում արդեն իսկ բավական լուրջ ճնշումներ եղան, որոնք վարչակարգին ստիպում են մտածել, որ քաղբանտարկյալներն ազատվեն մինչև ԵԽԽՎ հունվարի նստաշրջանը։ Այդուհանդերձ նա նշել է, թե քանի որ վարչակարգը փորձելու է առևտրի մեջ մտնել գոնե մեկ-երկու հոգու բանտում պահելու նպատակով, պետք է ամեն ինչ անել համազգային ճնշումն ուժեղացնելու համար։ Երրորդը վարչակարգի կողմից ստեղծված և նրա լրջագույն ներուժը հանդիսացող միջազգային հանցավոր կառույցի փլուզումն է, քանի որ վերջերս բացահայտվել են հանցավոր խմբեր և՛ ԱՄՆ-ում, և՛ Ռուսաստանում, որոնք կապ ունեն այս վարչակարգի հետ, սնուցվել և սնուցել են վարչակարգը։ Չորրորդ ուղղությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ստեղծված ճնշումների ահագնացումն է։ Նրա խոսքերով՝ Աստրախանի հանդիպումից հետո արված թե՛ Մեդվեդևի, թե՛ Մամեդյարովի հայտարարությունները վկայում են, որ միջազգային հանրությունը բավական լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի Աստանայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում լուրջ առաջընթաց ապահովի, իսկ վարչակարգն այս պահին դրան դիմակայելու բանալին չունի։
-Մեկ ամիս առաջ ռեժիմը շատ ավելի ուժեղ էր, և ընդամենը մեկ ամսվա մեջ Սերժ Սարգսյանի վարչախմբին հասցված հարվածների պատճառով նա հիմա գտնվում է ահավոր խուճապային վիճակում։ Բայց սա դեռ, ինչպես ասում են, ծաղիկներն են' «цветочки», որովհետև առաջիկա շաբաթներին, ամիսներին շատ ավելի լուրջ գործընթացներ են սպասվում։ Բոլոր նախադրյալները դրա համար կան, որոնք կխորացնեն ռեժիմի խուճապը և կստեղծեն շատ բարենպաստ պայմաններ համաժողովրդական շարժման հաղթանակի համար,-ամփոփել է Լևոն Զուրաբյանը։
ՀԱԿ համակարգող. «Օղակը ռեժիմի շուրջ սեղմվում է»

7or.am