Լրահոս

24.12.2010 16:23


Լիտվայի արտգործնախարար. «ԼՂ հարցի հետ կապված՝ տեսնում ենք շատ տագնապալի ազդանշաններ»

ԵԱՀԿ հաջորդ նախագահ՝ Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսն իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։

-ԼՂ հարցի կապակցությամբ տեսնում ենք շատ տագնապալի ազդանշաններ, և այդ իրադրությունը մտավախության տեղիք է տալիս մի շարք պատճառներով,-ասել է նա։

Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է արագացնեն բանակցությունները, որոնց շրջանակներում քաղաքական որոշման տարբերակ է փնտրվում։

-ԵԱՀԿ-ն պետք կարևոր դեր խաղա, մասնավորապես նպաստի հակամարտող երկու հասարակությունների միջև փոխըմբռման և հանդուրժողականության զարգացմանը։ Կուզենայի, որ ԵԱՀԿ-ն ավելի ակտիվ դեր խաղար Անդրկովկասում, հատկապես Վրաստանում։

Այս խորագրի վերջին նյութերը