Աշխարհ

20.12.2016 11:03


ԱՄՆ Պետդեպն ու ՄԱԿ ԱԽ–ն դատապարտել են Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը

ԱՄՆ Պետդեպն ու ՄԱԿ ԱԽ–ն դատապարտել են Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը

ԱՄՆ Պետդեպն ու ՄԱԿ ԱԽ–ն դատապարտել են Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը։

«Մենք դատապարտում ենք բռնության այդ քայլը, որտեղից էլ որ այն գա: Մտքով և աղոթքներով մենք նրա հարազատների հետ ենք», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր հերթին դատապարտել և ահաբեկչական գործողություն է որակել դեսպանի սպանությունը՝ կոչ է անելով պատժել այն իրագործողներին։

Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը