Աշխարհ

20.12.2016 10:04


«ՌԴ դեսպանի սպանությունը չի ազդի 2 երկրների հարաբերությունների վրա»

«ՌԴ դեսպանի սպանությունը չի ազդի 2 երկրների հարաբերությունների վրա»

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը չի ազդի 2 երկրների հարաբերությունների վրա։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Ես ցնցված էի։ Ամբողջ Թուրքիան է դատապարտում այդ ահաբեկչությունը։ Ե՛վ ռուսաստանյան ղեկավարությունը, և՛ ռուս ժողովուրդը հրաշալի հասկանում են, որ այս ահաբեկչության նշանակետը ոչ միայն Կառլովն էր, այլև Թուրքիան ու Ռուսաստանը։ Դա հարձակում էր քաղաքական կամքի վրա, որն ընտրել է համագործակցության ուղին։ Մենք գիտենք, թե Ռուսաստանն ինչ նշանակություն ունի տարածաշրջանի համար»,–ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Պուտինն առաջարկել է համատեղ հետաքննություն սկսել, ինչին համաձայնել է Էրդողանը։ Ռուս մասնագետներն առաջիկայում կժամանեն Թուրքիա՝ մասնակցելու հետաքննությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը