Լրահոս

28.12.2009 16:33

Գ. Ծառուկյանի մամլո խոսնակը հայ–թուրքական գործընթացի մասին

Գ. Ծառուկյանի մամլո խոսնակը հայ–թուրքական գործընթացի մասին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին, ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող իրականանալ ԼՂ հիմնախնդրի ու Ցեղասպանության մերժման հաշվին։

-Յուրաքանչյուր պահի, երբ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման մեջ փոփոխություն նկատենք, մեր ձեռքերը ոչ ոք չի կապել, մենք կարող ենք այդ գործընթացից դուրս գալ,-նշել է նա։

Խաչիկ Գալստյանի կարծիքով գործընթացի թե՛ հաջողութան, թե՛ ձախողման դեպքում Հայաստանը հաղթող է դուրս գալու:

-Եթե հաջողվի առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, դա այն է, ինչ նախաձեռնել էինք։ Եթե ձախողվի, ապա հայ ժողովրդի ողջ հատվածի կոնսոլիդացիայի հսկայական ներուժ ենք ստանում, արտաքին քաղաքական քարոզչության ասպարեզում բացառիկ հնարավորություն ենք ունենում Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումն աշխարհին ներկայացնելու համար,-նշել է նա։

Այն հարցին, թե որ սցենարն է ավելի հավանական՝ վավերացո՞ւմը, թե՞ գործընթացի ձախողումը, Խաչիկ Գալստյանն ասել է, թե ավելի հավանական է, որ արձանագրությունները վավերացվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։