ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ զինվորական դատախազին
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն հունվարի 13-ին զինվորական դատախազության դատախազներին է ներկայացրել նորանշանակ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին:
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազն արձանագրել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ Գ.Կոստանյանն ունի աշխատանքային մեծ փորձ դատաիրավապահ ոլորտում' աշխատելով մի շարք պատասխանատու պաշտոններում: Օգտագործելով այդ փորձը՝ առավել կզարգացնի մասնավորապես զինվորական դատախազության համակարգում իրականացվող բարեփոխումները, առավել կակտիվացնի զինվորական հանցագործությունների հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, պետական շահերի պաշտպանությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հանցագործությունների կանխարգելմանը, դատավարության կողմերի իրավունքների պաշտպանությանը:
Արմեն Խաչատուրյանին շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար՝ Ա.Հովսեփյանն արձանագրել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում էապես բարելավվել է զինվորական դատախազության աշխատանքը՝ հատկապես բանակին պատճառված նյութական վնասների վերականգնման առումով, եւ համոզմունք հայտնել, որ նորանշանակ զինվորական դատախազը ոչ միայն կզարգացնի արձանագրված դրական միտումները, այլ նաեւ արդյունավետ քայլեր կձեռնարկի առկա թերացումները վերացնելու ուղղությամբ: