Տնտեսական

05.11.2010 16:22


«Orange»–ն այսօր դարձավ մեկ տարեկան

«Orange»–ն այսօր դարձավ մեկ տարեկան

Հայաստանում մի շարք նորարարությունների հեղինակ «Orange» ընկերությունն այսօր տոնում է շաժական հեռախոսակապի և ինտերնետի իր ծառայությունների մեկնարկի միամյակը։ Հայաստանյան շուկայում «Orange»-ն այսօր ունի ձայնային ծառայությունների 300 000 և լայնաշերտ շարժական ինտերնետի 45 000 բաժանորդ։ Ընկերության ամենաարդիական տեխնոլոգիաներով համալրված 3G+ ցանցն այսօր ծածկում է բնակչության 93%-ը և ամենաընդարձակն է երկրում։

«Orange»-ի տարեդարձի կապակցությամբ այսօր հրավիրված ասուլիսում ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նշել է, որ իրենք այս մեկ տարվա ընթացքում հեղափոխել են ինտերնետի շուկան՝ շարժական լայնաշերտ ինտերնետը լայն հանրության համար դարձնելով մատչելի։  

Նշվեց, որ Հայաստանում «Orange»-ի նորարարություններից են նաև ներբեռնման մինչև 14,4 Մբիթ/վ արագության ինտերնետը, բարձր հստակության HD ձայնը, Ինտերնետ խանութը և այլն, ինչպես նաև վերափոխվել է սմարթֆոնների շուկան։ Ըկերությունը հանրային կենդանի ցուցադրությանն է ներկայացրել է 4-րդ սերնդի տեխնոլոգիաները։

-Մենք ցանկանում ենք մոտ լինել բաժանորդներին, և այդ նպատակով է կառուցվել ընդարձակ վաճառքի ցանցը,-հրավիրված ասուլիսում նշել է Բ. Դյութուան,-այսօր մենք ունենք 57 խանութ բոլոր մարզերում։ Այս թիվն օրեցօր մեծանում է, ամեն շաբաթ 1-2 նոր խանութ ենք բացում։ Մեր նպատակն է տարեվերջին Հայաստանում մոտ 80 խանութ ունենալ։

Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջը կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրում։ Ողջ տարվա ընթացքում «Orange»-ը նաև հանդես է եկել մի շարք բարեգործություններով և հայտնի նախագծերի հովանավորությամբ։

Ապագայի ծրագրերի մեջ էլ առաջնահերթ տեղը գրավում է հոգատար լինելու առաքելությունը։ Այսինքն՝ բաժանորդների համար լինել հոգատար օպերատոր, ունենալ առաջարկ բոլորի համար, մատուցել որակյալ ծառայություններ, շարունակել նորարարությունները, մոտ լինել բաժանորդներին, նրանց համար միշտ լինել վստահելի և փոխհատուցել բաժանորդների վստահության ու հավատարմության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը