Տնտեսական

17.12.2016 13:10


Կաթնամթերքի 8 խոշոր ընկերության արտադրատեսակներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ և բորբոսասնկեր

Կաթնամթերքի 8 խոշոր ընկերության արտադրատեսակներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ և բորբոսասնկեր

Այսօր՝ դեկտեմբերի 17–ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ «Իրազեկ և պաշտպանված սառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հայտարարել է, որ իրենց կազմակերպությունը ստուգումներ է արել կաթնամթերքի 8 խոշոր ընկերությունում, և բոլորում էլ խախտումներ են արձանագրվել:

ՀԿ նախագահի խոսքով՝ իրենք ստուգումներ են իրականացրել խոշոր ընկերությունների արտադրատեսակներում, և չի եղել որևէ ընկերություն, որի արտադրատեսակում խախտումներ չարձանագրվեին։

Նա նշել է, որ ստուգումներ իրականացվել են այն ընկերություններում, որոնց ընդհանուր ծածկույթը գերազանցում է երկրի 80-90%-ը։ «Աշտարակ կաթ», «Թամարա և Անի», «Արզնի կաթ», «Բոնիլաթ», «Բիո կաթ», «Չանախ», «Դուստր Մարիանա», «Մարիլա» ընկերությունների արտադրատեսակները ենթարկվել են լաբորատոր փորձաքննության: Արտադրատեսակներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ և բորբոսասնկեր:

–Դրանք մարդու կյանքին վտանգ չսպառնացող մանրէներ են, սակայն առողջության համար վտանգ են ներկայացնում և համարվում են կաթնամթերքի համար անվտանգության չափանիշներ,–մեկնաբանել է Պիպոյանը՝ հավելելով, որ իրենց սահմանած 3–4 անվտանգության ցուցանիշով են ունեցել այդ պատկերը, իսկ եթե վերցնեին անվտանգության 20 ցուցանիշ, պատկերն այլ կլիներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը