Նիկոլ Փաշինյանի հաղթանակն անձամբ իրե՞նը կլինի, թե՞ ՀԱԿ–ինը
Այսօր «Հայ ազգային կոնգրեսում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանից «7օր»-ը հետաքրքրվել է՝ եթե Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին կայանալիք ընտրություններում հաղթի, դա կլինի անձամբ ի՞ր, թե՞ ՀԱԿ-ի հաղթանակը։
-Նիկոլի գլխավոր կարգախոսն է՝«Իմ հաղթանակը քո հաղթանակն է», և իսկապես, ընդհանրապես շարժման մեջ ոչ ոք երբեք չի անձնավորում որևէ հարց։ Այդ բոլոր ջանքերն ուղղված են ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, հաղթանակին մեր երկրում, լեգիտիմ իշխանության ստեղծման նպատակին։ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ այս ընտրարաշավը նույնպես ուղղված է այդ նպատակների իրականացմանը։
«7օր»-ը նաև հետաքրքրվել է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվո՞ւմ է որևէ կերպ մասնակցել Նիկոլ Փաշինյանի օգտին իրականացվող քարոզարշավին։
-Ես վստահ եմ, որ ինքն իր մասնակցության ձևը կգտնի այս ընտրարշավում, որովհետև սա բոլորիս գործն է։ Նորից եմ ասում՝ սա անձերի հարց չէ, սա համաժողովրդական պայքար է. ամեն մեկն իր լուման է ներդնում այդ գործում, և մասնավորապես հունվարի 8-ին մեր կայանալիք հանրահավաքինԼևոն Տեր-Պետրոսյանը նույնպես կմասնակցի և իր ելույթը կունենա,- ասել է Լ. Զուրաբյանը։
-Ինչո՞ւ էր սպասում մինչև հունվարի 8-ը, ինչո՞ւ մինչ այդ ինչ-որ կոչ կամ հայտարարություն չի անում՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։
-Կներե՛ք, ամեն մեկն ինքն է որոշում իր խոսքի ազդեցության և արդյունավետության համար ճիշտ ժամկետները և ճիշտ պահը,- «7օր»-իվերոնշյալ հարցին էլ այսպես է պատասխանել ՀԱԿ համակարգողը։
Նիկոլ Փաշինյանի հաղթանակն անձամբ իրե՞նը կլինի, թե՞ ՀԱԿ–ինը
Այսօր «Հայ ազգային կոնգրեսում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանից «7օր»-ը հետաքրքրվել է՝ եթե Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին կայանալիք ընտրություններում հաղթի, դա կլինի անձամբ ի՞ր, թե՞ ՀԱԿ-ի հաղթանակը։
-Նիկոլի գլխավոր կարգախոսն է՝«Իմ հաղթանակը քո հաղթանակն է», և իսկապես, ընդհանրապես շարժման մեջ ոչ ոք երբեք չի անձնավորում որևէ հարց։ Այդ բոլոր ջանքերն ուղղված են ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, հաղթանակին մեր երկրում, լեգիտիմ իշխանության ստեղծման նպատակին։ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ այս ընտրարաշավը նույնպես ուղղված է այդ նպատակների իրականացմանը։
«7օր»-ը նաև հետաքրքրվել է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվո՞ւմ է որևէ կերպ մասնակցել Նիկոլ Փաշինյանի օգտին իրականացվող քարոզարշավին։
-Ես վստահ եմ, որ ինքն իր մասնակցության ձևը կգտնի այս ընտրարշավում, որովհետև սա բոլորիս գործն է։ Նորից եմ ասում՝ սա անձերի հարց չէ, սա համաժողովրդական պայքար է. ամեն մեկն իր լուման է ներդնում այդ գործում, և մասնավորապես հունվարի 8-ին մեր կայանալիք հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես կմասնակցի և իր ելույթը կունենա,- ասել է Լ. Զուրաբյանը։
-Ինչո՞ւ էր սպասում մինչև հունվարի 8-ը, ինչո՞ւ մինչ այդ ինչ-որ կոչ կամ հայտարարություն չի անում՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։
-Կներե՛ք, ամեն մեկն ինքն է որոշում իր խոսքի ազդեցության և արդյունավետության համար ճիշտ ժամկետները և ճիշտ պահը,- «7օր»-ի վերոնշյալ հարցին էլ այսպես է պատասխանել ՀԱԿ համակարգողը։
7or.am