ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ամփոփելով 2009թ.-ն, ասել է, թե արտաքին քաղաքականության մեջ այն շատ բեկումնային տարի էր։
-Հայաստանն աշխարհին ներկայացավ որպես տարածաշրջանային լիդերներից մեկը, որպես երկիր, որն օրակարգ է ձևավորում տարածաշրջանում։ Դրական դինամիկան կա։ Այս պրոցեսից մենք ուժեղացած ենք դուրս եկել։ Մեր քաղաքական կշիռը մեծացել է,-ասել է նա։
Այն հարցին, թե ո՞րն է վավերացման ողջամիտ ժամկետը, Է. Շարմազանովը պատասխանել է, որ հստակ ժամկետներ չի կարող նշել, «բայց տրամաբանական է համարում մինչև ապրիլի 24-ն այդ հարցում որոշակիություն մտցնելը»։
-Մենք առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից ենք, մենք կողմնակից ենք, որ տարածաշրջանում լինի կայունություն և խաղաղություն, սակայն դա չի կարող լինել ի հաշիվ մեր ազգային շահերի։ Եթե որևէ կողմ, այդ թվում նաև թուրքականն ու ադրբեջանականն իրենց մտքով անց են կացնում, որ կարելի է միակողմանի զիջումներ կորզել, մենք իրենց հաստատ ասում ենք՝ մտքներիցդ հանեք,-նշել է նա։
Նրա խոսքերով՝ նախագահի Բուրսա գնալն արդարացված է, «որովհետև արձանագրությունները Թուրքիայի Հանրապետության անունից ստորագրել է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն, այլ ոչ թե ինչ-որ երկրորդական պաշտոնյա կամ Ստամբուլի վարչության պետ»։
Ողջամիտ ժամկետը մինչև ապրիլի քսանչո՞րսն է

7or.am