Լրահոս

28.12.2009 12:31


Լևոն Զուրաբյան. «Ես անցկացնում եմ Նոր տարին ոնց որ ցանկանում եմ»

Լևոն Զուրաբյան. «Ես անցկացնում եմ Նոր տարին ոնց որ ցանկանում եմ»

«7օր»-ի հարցին, թե ինչպե՞ս է դիմավորելու Ամանորը «Հայ ազգային կոնգրեսի» համակարգող Լևոն Զուրաբյանը, վերջինս պատասխանել է, որ այդ մասին դեռ չի մտածել.

-Մենք լրիվ քաղաքական պայքարի մեջ ենք և դեռ չենք համարում այս տարվա անելիքներն ամփոփված։

Իսկ թե ի՞նչ եղանակով է շնորհավորելու Լևոն Տեր-Պետրոսյանի Ամանորը, Լ. Զուրաբյանը չի պատասխանել՝ նշելով, որ դա մասնավոր ոլորտին վերաբերող հարց է համարում։

-Ես անցկացնում եմ Նոր տարին ոնց որ ցանկանում եմ՝ իմ ընտանիքի, իմ ընկերական շրջապատի հետ,- նշել է ՀԱԿ համակարգողը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը