Աշխարհ

14.12.2016 15:55


Հալեպը նորից ռմբակոծվում է

Հալեպը նորից ռմբակոծվում է

Հալեպի արևելքում սիրիական կառավարական ուժերը վերսկսել են ռազմական գործողությունները։ Նրանք փորձում են զինյալներից ետ վերցնել վերջին դիրքերը։

«Կատաղի բախումներ են ընթանում, ծանր ռմբակոծություն է իրականացվում, թվում է՝ հրադադարն ավարտվել է»,-«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է սիրիական դիտորդական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուլրահմանը։

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնն էլ հաղորդագրություն է տարածել, որ զինյալներն, օգտվելով հրադադարից, վերախմբավորվել և վերսկսել են ռազմական գործողությունները և փորձել են ներխուժել սիրիական զինուժի դիրքերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը