Տնտեսական

14.12.2016 13:50


Նաիրիտցիները շարունակում են բողոքի ակցիաները

Նաիրիտցիները շարունակում են բողոքի ակցիաները

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ պահանջելով 5 ամսվա չվճարված աշխատավարձերը։

Այսօր աշխատակիցները հավաքվել էին գործարանի մոտ, չնայած պետք է գնային Կառավարություն։ Նաիրիտցիները նշել են, որ նման բան չեն արել ԱԻ նախարար Արմեն Երիցյանի նկատմամբ հարգանքից ելնելով, որը նախօրեին մահացել է։

Դեկտեմբերի 13–ին էլ նաիրիտցիները փակել էին գործարան տանող Բագրատունյաց պողոտան։ Մոտ մեկ ժամ խցանում էր առաջացել։

Հիշեցնենք՝ նոյեմբերի վերջին, դատարանի որոշմամբ, «Նաիրիտը» սնանկ ճանաչվեց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը