Լրահոս

28.12.2009 11:30


Թեհրանում բախումների հետևանքով զոհվել է ընդդիմության առաջնորդի զարմիկը

Թեհրանում բախումների հետևանքով զոհվել է ընդդիմության առաջնորդի զարմիկը

Իրանի մայրաքաղաքում, չնայած իշխանությունների խիստ միջոցառումներին, շարունակվում են անկարգությունները։ Պաշտոնական տվյալներով՝ Թեհրանում տեղի ունեցող անկարգությունների ժամանակ զոհվել է առնվազն չորս մարդ։

Զոհվածների թվում է նաև նախագահի նախկին թեկնածու Միր Հուսեյն Մուսավիի զարմիկը։ Հայտնում են, որ Ալի Մուսավին Թեհրանում Ինհիլաբ հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ սրտի հատվածում հրազենային վնասվածք է ստացել։

Իրանում լարվածությունը մեծացել է ազդեցիկ վտարանդի, այաթոլա Հուսեյն Ալի Մոնտազերի մահից հետո, ով մահացել է անցած շաբաթ 87 տարեկանում։

Ընդդիմության առաջնորդ Միր Հուսեյն Մուսավիի կողմնակիցները որոշել են Աշուրի օրն օգտագործել որպես առիթ հերթական անգամ նախագահ Ահմադինեջադի կառավարության նկատմամբ իրենց դժգոհությունն արտահայտելու համար։

Աշուրի օրն ամբողջ աշխարհի շիա մահմեդականները հիշատակում են Մուհամեդ մարգարեի թոռ իմամ Հուսեյնին։

Ըստ «BBC»–ի

 

Այս խորագրի վերջին նյութերը