Աշխարհ

13.12.2016 12:00


Մոսկվայում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ուղևորուհու մահվան պատճառով

Մոսկվայում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ուղևորուհու մահվան պատճառով

«Virgin» ավիաընկերության «Boeing 787» ինքնաթիռը չպլանավորած վայրէջք է կատարել մոսկովյան Դոմոդեդովո օդանավակայանում։ Ինչպես հայտնում է «Интерфакс»–ը՝ արտակարգ ծառայությունների իր աղբյուրին հղումով, օդանավը Դելիից Լոնդոն էր մեկնում։ Անձնակազմը վայրէջքի վերաբերյալ որոշում է ընդունել այն բանից հետո, երբ ուղևորուհիներից մեկի՝ Մեծ Բրիտանիայի տարեց քաղաքացուհու ինքնազգացողությունը վատացել է։ Օդանավի հրամանատարն ինքնաթիռն իջեցրել է Դոմոդեդովոյում, քանի որ այն գտնվում էր մոսկովյան օդային տարածքում։ Վայրէջքի պահին կինը մահացել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը