Աշխարհ

13.12.2016 18:16


Կենդանակերպի որ նշանների համար հաջող կլինի 2017–ը (լուսանկարներ)

Կենդանակերպի որ նշանների համար հաջող կլինի 2017–ը (լուսանկարներ)

Հաջողությունը բաժին է հասնում նրան, ով չի փախչում ճակատագրից և կարողանում է իր օգտին օգտագործել տեղի ունեցող իրադարձությունները։ Իսկ ի՞նչ են պատրաստել 2017 թվականն ու Հրեղեն աքաղաղը կենդանակերպի ձեր նշանի համար։ ELLE–ն ներկայացրել է գալիք տարվա աստղագուշակը։

Խոյեր. 2017–ը կբերի նոր նախագծեր

2017թ. Խոյերի համար պատրաստել է նոր հնարավորությունների լայն ընտրանի, ընդ որում՝ ամենատարբեր ոլորտներում։ Նախաձեռնող Մերկուրի մոլորակը կօգնի ձեզ հեշտությամբ հաստատել անհրաժեշտ կապերը և սկսել նոր նախագծեր՝ առանց ավելորդ դժվարությունների և երկարատև պատրաստությունների։ Թարմ մտքերը կծագեն մեկը մյուսի հետևից, իսկ դրանց կհաջորդեն հեշտ լուծումները։ Վստահե՛ք ձեր սեփական կանխազգացմանը։

Ցուլեր. 2017–ը կբերի վճռորոշ առաջխաղացում

Լուսնի և Մարսի հզոր միությունը 2017թ. պատրաստել է իրադարձությունների արագընթաց զարգացում։ Աստղերը ձեր համար պատրաստել են վճռորոշ առաջխաղացում բոլոր ոլորտներում և դրա համար ընձեռում են բոլոր հնարավորությունները։ Ձեր ջանքերը անպայման կտան իրենց պտուղները։ Վերջապես կավարտեք ձեր վաղեմի պարտականությունները, որոնք խանգարում էին ձեզ ապրել ուրախ և թեթևացած։ Համարձակորեն գնացե՛ք դեպի հաղթանակ։

Երկվորյակներ. 2017–ը կբերի շփում և կրեատիվություն

2017–ը կենդանակերպի ձեր նշանի ներկայացուցիչներին խոստանում է ոչ միայն ստեղծագործական, այլ նաև շատ արդյունավետ մթնոլորտ։ Համարձակորեն գործի դրեք ձեր կապերն ու ծանոթությունները բոլոր ոլորտներում։ Հենց շփման միջոցով է, որ դուք կստանաք անհրաժեշտ օգնությունը։ Սատուրնի զգոն ուշադրությունը կօգնի հաղթահարել ձեր անփութությունը։ Նպատակ սահմանեք, ցուցաբերեք հաստատակամություն և անգամ համառություն. ահա սա է այս տարվա ռազմավարությունը։

Խեցգետիններ. 2017–ը կբերի համարձակություն և արիություն

2017–ն արդեն պատրաստ է ձեր առաջ բացել ապագայի դռները՝ հստակորեն ուրվագծելով մի քանի հետաքրքիր հեռանկար։ Մարսի դիրքն այնպիսին է, որ հաջողությունը կընձեռվի նրան, ով պատրաստ է քաջություն ցուցաբերել։ Այնպես որ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կօգտագործեք ձեզ տրված հնարավորությունները։ Դուք որոշակի քաջության կարիք կզգաք, որպեսզի կարողանաք հաղթահարել բնության կողմից տրված զսպվածությունն ու համեստությունը և ինքներդ կարողանաք նախաձեռնող լինել։ Մի՛ կասկածեք. նման ռազմավարությունը հաջողության գրավականն է։

Առյուծներ. 2017–ը կբերի երկարաժամկետ ծրագրեր

Գալիք տարին ձեր համար կարող է դառնալ մի շարք ներքին կարևոր փոփոխությունների սկիզբ, որոնք ճանապարհ կհարթեն դեպի լուսավոր ապագա։ Ազատվելով որոշ պատրանքներից՝ դուք կարող եք իրականությանը մոտ տեսնել ձեր գաղափարները, այնուհետև դրանք հաջողությամբ կյանքի կոչել։ Անցյալ տարին ձեր համար հաղթական էր, իսկ այժմ եկել է ժամանակը, որպեսզի հասկանաք ձեռքբերումները, ի մի բերեք արդյունքները և առաջ շարժվեք։ Վայելեք այս ընդմիջումը և սկսեք ծրագրեր կազմել վաղվա համար։

Կույսեր. 2017–ը կբերի էներգիա և հնարամտություն

Գալիք 2017թ.–ը խոստանում է ավելի շատ հնարավորություններ, քան նախորդ տարում էր։ Շատ բարդ իրավիճակներ կստանան իրենց լուծումները, իսկ անգամ ամենադժվար հարաբերություններում դուք միշտ կգտնեք հնարավորություն՝ սեփական շահերը պաշտպանելու համար։ Ձեզ էներգիա է փոխանցելու մարտական Մարսը, սակայն մի՛ կարծեք, թե դուք միայնակ եք պայքարելու։ Դիմեք ձեզ շրջապատող մարդկանց։ Հենց նրանք կօգնեն ձեզ գտնել հաջողության բանալին։

Կշեռքներ. 2017–ը կբերի բաց դիրքորոշում

Գալիք 12 ամիսները խոստանում են լինել հաճելի, հատկապես հարաբերությունների շրջանակում։ Ձեզ սպասվում են բացահայտումներ, որոնք կլինեն առանց բարդ փորձությունների և տհաճ անակնկալների։ Տեղի ունեցող իրադարձությունները կտրամադրեն ձեզ ստեղծագործական ալիք, որը կընդգրկի ձեզ կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ Բնության կողմից ձեզ տրված կարեկցանքն ու մարդկանց հանդեպ բացվելու ունակությունը կբերեն վաստակավոր ճանաչում և հայտնություն։ Դուք պահանջված եք բոլոր կողմից, և դա ձեզ համար միայն օգուտ կլինի։ Ի շնորհիվ ձեզ շրջապատող մարդկանց՝ դուք կարող եք հաղթահարել ցանկացած դժվարություն և զգալ երջանիկ։

Կարիճներ. 2017–ը ձեզ կբերի հին երազանքները

2017–ը խոստանում է ձեզ օգնել իրականացնել այն նախագծերը, որոնք դուք նախկինում ստիպված եք եղել մի կողմ դնել։ Ժամանակն է իրագործել այն, ինչի մասին դուք վաղուց երազել եք։ Դուք կստանաք էներգիայի նոր հոսք, և բոլոր հանգամանքներն էլ կդասավորվեն այնպես, որ ձեզ կհաջողվի իրականացնել ձեր երազանքները։ Բացի այդ, այն ամենը, ինչի համար դուք պայքարում էիք նախորդ տարիներին, կտա իր պտուղները։ Ոչնչում մի՛ կասկածեք և զգացեք ձեզ ինչպես աստղ։

Աղեղնավորներ. 2017–ը կբերի փոփոխություններ կատարելու ցանկություն և մտերիմներին աջակցություն

Նոր տարին խոստանում է մեծ փոփոխություններ, և կարևորն այն է, որ դրանք ձեզ համար լինելու են ցանկալի։ Դրանք հատկապես կապված են ձեր հարաբերությունների հետ, որոնք մոտակա 12 ամսվա ընթացքում ձեր կյանքում լինելու են առաջին տեղում։ Մի՛ վախեցեք և ոչնչից մի՛ հապաղեք։ Ընկերներն ու մտերիմները միշտ կաջակցեն ձեզ ամենակարևոր հարցում։ Վստահեք նրանց, ովքեր ձեզ սիրում են, և վայելեք նոր հարաբերությունները։

Այծեղջյուրներ. 2017–ը կբերի թաքնված ներուժ

Գալիք տարում աստղերը ձեզ համար նախապատրաստել են ձեր տաղանդների և թաքնված հնարավորությունների բացահայտում։ Նոր դռները կբացվեն ձեզ համար մեկը մյուսի հետևից։ Ձեզանից միայն պահանջվում է բավականաչափ ժամանակ հատկացնել, որպեսզի կարողանաք գնահատել յուրաքանչյուր հնարավորություն ու օգտագործել այն։ Նման վերլուծությունը կօգնի ձեզ հայտնաբերել նոր ռեսուրսներ, նույնիսկ շրջապատի համար ամենաանսպասելիները։ Սահմանեք նշաձողը որքան հնարավոր է՝ բարձր, և դուք կզարմացնեք և՛ ձեզ, և՛ ուրիշներին։

Ջրհոսներ. 2017–ը կբերի «արագացման սկզբունք»

2017–ն էներգիա կպարգևի ձեր կյանքի բոլոր ոլորտներին։ Շփումը, հարաբերությունները մարդկանց հետ կամ գործնական խնդիրները. ամեն ինչ կլուծվի շատ ավելի արագ և արդյունավետ, քան նախկինում։ Նեպտունի և Սատուրնի նման հեղինակային ուսուցիչները վերջին ամիսների ընթացքում ձեզ տվել են համբերության մի քանի դաս, և ձեր համառությունն արդեն սկսում է տալ իր պտուղները։ Դուք կարող եք համարձակորեն ավելացնել արագությունը։

Ձկներ. 2017–ը կբերի բաժանում անցյալի հետ

Գալիք տարին խոստանում է ցրել շատ ամպեր և պարզել նոր հորիզոններ ձեզ համար։ Վճռական Մարսը պարգևում է ձեզ ներքին էներգիա, որն անհրաժեշտ է կուտակված հարցերը լուծելու համար։ Ձեր կրեատիվությունը մեծանում է, դուք ի վիճակի եք ելք գտնել ցանկացած իրավիճակից և չեք վախենում գործել այն ամենի դեմ, ինչն «այդպես է ընդունված»։ Մի՛ վախեցեք կիսվել ձեր զգացմունքներով ուրիշ մարդկանց հետ։ Ձեզ շրջապատող մարդկանց շատ դուր կգա ձեր նոր, բաց կերպարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը