Ստամբուլի մարզադաշտի մոտ ահաբեկչություն է տեղի ունեցել․ կան բազմաթիվ զոհեր (տեսանյութ)
Ստամբուլի կենտրոնում գտնվող ֆուտբոլային մարզադաշտի մոտ երկու պայթյուն է որոտացել՝ ֆուտբոլային հանդիպումից հետո։ Daily Sabah-ը գրում է, որ լսվել են նաև հրազենային կրակոցներ: Ականատեսների խոսքով՝ անհայտ անձինք պայթուցիկներ են նետել ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի պատուհանից և դիմել փախուստի:
Իսկ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հաղորդել է, որ «Վոդաֆոն Արենա» ստադիոնի մոտ ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 29 մարդ, որոցից 27-ը՝ ոստիկան:Պայթյունի պահին ոստիկանական ավտոբուս է անցնելից եղել այդ հատվածով։ NTV հեռուստաալիքը հայտնում է, որ տուժածների թիվը հասել է 70-ի:
Թուրքիայի անվտանգության ուժերը մարզադաշտի մոտ կասկածելի իր են ոչնչացրել հնչած երկու պայթյունից հետո։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում կրկնակի ահաբեկչության նպատակը որքան հնարավոր է շատ զոհ ունենալն էր:
«Այս գիշեր մենք կրկին ականատես եղանք ստոր ահաբեկչության: Հասկանալի է, որ ահաբեկչության նպատակը, որը տեղի էր ունեցել «Բեշիկթաշ»-«Բուրսասպորտ» ֆուտբոլային հանդիպումից անմիջապես հետո, զոհեի առավելագույն թիվն էր: Ցավոք, մենք ունենք զոհեր և վիրավորներ»,-ասված է Թուրքիայի նախագահի հայտարարությունում:
Թուրքիայի ողջ տարածքում ազգային սգո օր է հայտարարվել:
YouTube-ում արդեն կադրեր են հրապարակվել, որոնցում երևում է պայթյունի պահը:
Ստամբուլի մարզադաշտի մոտ ահաբեկչություն է տեղի ունեցել․ կան բազմաթիվ զոհեր (տեսանյութ)
Ստամբուլի կենտրոնում գտնվող ֆուտբոլային մարզադաշտի մոտ երկու պայթյուն է որոտացել՝ ֆուտբոլային հանդիպումից հետո։ Daily Sabah-ը գրում է, որ լսվել են նաև հրազենային կրակոցներ: Ականատեսների խոսքով՝ անհայտ անձինք պայթուցիկներ են նետել ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի պատուհանից և դիմել փախուստի:
Իսկ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հաղորդել է, որ «Վոդաֆոն Արենա» ստադիոնի մոտ ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 29 մարդ, որոցից 27-ը՝ ոստիկան: Պայթյունի պահին ոստիկանական ավտոբուս է անցնելից եղել այդ հատվածով։ NTV հեռուստաալիքը հայտնում է, որ տուժածների թիվը հասել է 70-ի:

7or.am