Աշխարհ

09.12.2016 15:05


Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծն այսօր ներկայացվելու է խորհրդարանին

Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծն այսօր ներկայացվելու է խորհրդարանին

Թուրքիայում ղեկավարման նախագահական ձևին անցնելու սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվելու է երկրի խորհրդարանին այսօր՝ դեկտեմբերի 9–ին։ Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Նուրեթին Ջանիքլին։

«Համաձայն մեր ենթադրությունների՝ Սահմանադրության փոփոխության հետ կապված որևիցե խնդիր չկա։ Այսօր այն ներկայացվելու է խորհրդարանի ուսումնասիրմանը։ Նոր Սահմանադրության հանրաքվեն կարող է անցկացվել մարտ–ապրիլ ամիսներին»,–ասել է Ջանիքլին։ Այս մասին փոխանցում է TRT–ն։

Նա հավելել է, որ մինչև 2019թ. Թուրքիայում արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը