Լրահոս

26.12.2009 16:28

Սուքիասյանների տոնավաճառի աշխատակիցներին ու տնօրինությանը տարել են 6–րդ վարչությո՞ւն

Սուքիասյանների տոնավաճառի աշխատակիցներին ու տնօրինությանը տարել են 6–րդ վարչությո՞ւն

«7օր»-ը տեղեկություններ է ստացել, որ մի քանի ժամ առաջ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները մտել են Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Ռոսիա» տոնավաճառ և աշխատակիցներին ու տնօրինությանը տարել են վարչություն։ Տեղեկությունը պաշտոնապես ճշտելու համար «7օր»-ը դիմել է ՀՀ ոստիականություն։ Այնտեղից, սակայն, հնարավոր չի եղել ճշտել լուրը։ Մեր թղթակցին պարբերաբար խոստացել են քիչ հետո պատասխանել, բայց այդպես էլ չեն պատասխանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։