Տնտեսական

09.12.2016 14:14


Սահմանվել են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների նոր սակագներ

Սահմանվել են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների նոր սակագներ

Դեկտեմբերի 9-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ին խմելու ջրի մատակարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելուն, ինչպես նաև «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների սպասարկման տարածքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման միասնական սակագների սահմանման հարցերին։

Համաձայն «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկության՝ որոշվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ին տրամադրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա, ինչպես նաև «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար սահմանել հետևյալ սակագները՝ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն), ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 27 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)։ Այս մասին նշված է ՀԾԿՀ-ից ստացված հաղորդագրության մեջ:

Նոր սակագներն ուժի մեջ են մտնելու 2017 թ. հունվարի 1-ից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը