Աշխարհ

08.12.2016 17:20


Հայաստանին և Ադրբեջանին Մոգերինին կոչ է անում շարունակել բանակցությունները

Հայաստանին և Ադրբեջանին Մոգերինին կոչ է անում շարունակել բանակցությունները

Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստում հայտարարել է, որ ապրիլին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրման համապատկերին Եվրամիությունը կոչ է անում կողմերին բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից:

Մոգերինին նշել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել եվրոպական տարածությունում հակամարտությունների լուծմանը՝ առկա ձևաչափերով:

«Մենք դեռ հույս ունենք, որ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,-հավելել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը