Տնտեսական

08.12.2016 15:17


Հաշվի առնելով ամանորյա տոները՝ մաքսակետերն ու բանկերն աշխատելու են առանց հանգստյան օրերի

Հաշվի առնելով ամանորյա տոները՝ մաքսակետերն ու բանկերն աշխատելու են առանց հանգստյան օրերի

Դեկտեմբերի 8–ին Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով հանձնարարականներին՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հորդորել է մաքսակատերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ, համաձայն որի՝ պետք է բացառվի նաև հանգստյան օրերին մաքսակետի չաշխատելը:

Հաշվի առնելով ամանորյա տոները և այդ ընթացքում տնտեսվարողների ակտիվությունը՝ մաքսակետը դեկտեմբեր ամսին և հունվարի տոնական օրերին պետք է աշխատի առանց հանգստի,–նշել է վարչապետը

Նրա խոսքով՝ շատ լավ հնարավորություն է արտակարգ ռեժիմ սահմանելը՝ հասկանալու համար, թե որոնք են իրենց նեղ տեղերը։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին էլ հանձնարարել է ապահովել բանկերի աշխատանքը շաբաթ և կիրակի օրերին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը