Աշխարհ

08.12.2016 12:10


Մերկելի կուսակցությունը քննադատել է Թուրքիայում ազատությունների սահմանափակումները

Մերկելի կուսակցությունը քննադատել է Թուրքիայում ազատությունների սահմանափակումները

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության Կոնգրեսի ներկայացուցիչներն անընդունելի են համարել Թուրքիայում Էրդողանի կողմից խոսքի, մամուլի, կրոնի և հավաքներ իրականացնելու ազատությունների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու փաստը: Այս մասին հայտնում է գերմանական «Deutsche Welle»–ը։

Կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած կուսակցության որոշ ներկայացուցիչներ նշել են, որ Թուրքիան Եվրամիության ռազմավարական գործընկերն է, որին չեն ցանկանում կորցնել, մի քանի անդամ էլ Կոնգրեսի ժամանակ կոչ է արել դադարեցնել բանակցությունները Թուրքիայի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը