Լրահոս

26.12.2009 13:45

Սամվել Բալասանյանը որոշել է զբաղվել մշակութային խնդիրներով

Պետական գրանցում է ստացել ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի և նրա թիմակիցների նախաձեռնությամբ հիմնադրված  «Շիրակ պատմա - մշակութային միավորում» հասարակական կազմակերպությունը: «Շիրակ միավորում» կազմակերպության գործունեության նպատակներն են.

-նպաստել պատմա-մշակութային արժեքների վերականգնմանն ու պահպանմանը,

-համագործակցելով միջազգային կազմակերպությունների և ՏԻՄ-երի հետ իրականացնել պատմական հուշարձանների հաշվառում և գույքագրում,

-ստեղծել Շիրակի պատմա-մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման հիմնադրամներ, ակընկալելով ինչպես տեղաբնակ, այնպես էլ արտասահմանում ապրող մեծահարուստ գյումրեցիների ներդրումները հիմնադրամին:

Շիրակ միավորումը նպատական ունի նաև զբաղվել դպրոցականների, երիտասարդության հայեցի դաստիարակության խնդիրներով, ինչպես նաև բարեգործությամբ, այդ թվում օժանդակել տաղանդավոր պատանիներին ու աղջիկներին իրենց ուսումը շարունակելու հանրապետության և արտասահմանյան առաջավոր ԲՈՒՀ-երում:

Գյումրիում, Ջիվանու 66 հասցեում գործող ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի քաղաքական գրասենյակում արդեն իսկ սկսվել է «Շիրակ միավորմանը» անդամագրման գործընթացը:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։