Բարդուղ Գաբրիելյան. «Կառավարությունը պատշաճ կերպով չի իրականացնում սիգի որսի արգելքը»
Դեկտեմբերի 7–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը հայտարարել է, որ Սևանա լճում սիգի պաշարն այս տարի չի ավելացել։
Նրա խոսքով՝ անցյալ տարի սիգի արդյունագործական պաշարը եղել է 430 տոննա, այս տարի` 450 տոննա, ինչն էական ավելացում չէ։
–Կառավարությանն առաջարկել ենք ուժեղացնել սիգի որսի արգելքը, հսկողությունը ձվադրման շրջանում՝ նոյեմբերի 25-ից մինչև հունվարի 10-ը, բայց նախարարությունը որոշել է արգելք դնել դեկտեմբերի 1-ից,–ասել է Բարդուղ Գաբրիելյանը՝ հավելելով, որ արդեն ամսի 2–3–ին տեսել է վաճառքի հանված սիգ, ինչը նշանակում է, որ արգելքը պատշաճ չի իրականացվում։
Բարդուղ Գաբրիելյանը նշել է, որ կարաս ձկնատեսակի պաշարները նույնպես նվազել են վերջին տարիների ընթացքում, որի պատճառներն են որսը, արտահանումը և մակաբույծների առկայությունը:
«Քանի դեռ ձկնատեսակը չունի բնական վերարտադրություն, նրա պոպուլյացիան համարել վերականգնված չի կարելի»,–ասել է բանախոսը։
Նա նաև նշել է, որ ի տարբերություն ձկների՝ խեցգետնի պաշարները մեզ մոտ հասել են 4,5 հազար տոննայի, որը կես տոննայով ավելի է անցյալ տարվա համեմատ։

7or.am