ԱՄՆ–ում զինված տղամարդը հարձակվել է ընտանիքի վրա և սպանել 3 երեխայի
ԱՄՆ–ի Նյու Մեքսիկո նահանգում զինված տղամարդը հարձակվել է ընտանիքի վրա և գնդակահարել 3 երեխայի։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ն։ Դեպքը տեղի է ունեցել Ալբուքերքե քաղաքում դեկտեմբերի 6–ին։
Հետաքննության տվյալներով՝ հարձակվողը եղել է 45–ամյա Ջորջ Դենիել Ուեչսլերը, ով նախկինում հարաբերություններ է ունեցել երեխաների 36–ամյա մոր հետ։
Հանցագործը ներխուժել է տուն և սպասել, թե երբ կինը երեխաների հետ կվերադառնա տուն։ Տեղի ոստիկանապետ Գորդեն Էդենի խոսքերով՝ Ուեչսլերը կրակ է բացել 5–9 տարեկան երեխաների ուղղությամբ, իսկ մայրը ծանր վնասվածքներ է ստացել։ Նրա վիճակը ծանր է։ Ուեչսլերին ոստիկանները հայտնաբերել են առանց գիտակցության, իսկ ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում՝ ինքն իրեն հասցրած վնասվածքից։ Ոստիկանությունում հայտնել են, որ տղամարդը հանցավոր անցյալ է ունեցել։
Հայտնի է, որ մարդասպանը մի քանի անգամ խնդրել է նախկին կնոջը թույլ տալ տեսնվել երեխաների հետ և նրանց տալ ամանորյա նվերներ, սակայն մերժվել է։

7or.am