Աշխարհ

07.12.2016 10:50


Մոսկվայում ծայրահեղականության մեջ կասկածվող 20 մարդու են ձերբակալել

Մոսկվայում ծայրահեղականության մեջ կասկածվող 20 մարդու են ձերբակալել

Մոսկվայի և Մերձմոսկվայի ուժային կառույցների աշխատակիցների կողմից իրականացրած հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել է 20 մարդ, որոնք կասկածվում են ծայրահեղական գործունեության մեջ։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։

«Գործողությունն իրականացրել է միանգամից 3 գերատեսչություն՝ Անվտանգության դաշնային ծառայությունը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության «Э» կենտրոնը, իսկ ուժային աջակցությունը ցուցաբերել են Ռուսաստանի ազգային գվարդիայի զինյալները։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվել է 20 մարդ»,–պատմել է նա։

Նա նաև նշել է, որ խոսքը կազմակերպված խմբի մասին է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը