Աշխարհ

06.12.2016 15:26


Թուրքիան շարունակում է զենք կուտակել Սիրիայի սահմանին

Թուրքիան շարունակում է զենք կուտակել Սիրիայի սահմանին

Ադանայում տեղակայված Թուրքիայի ԶՈւ զորամասերից մեկից 4 միավոր Տ-155 «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգ է ուղարկվել թուրք-սիրիական սահման: «razm.info»–ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս» գործակալությունը:

Հաուբիցները տեղակայվում են Թուրքիայի հարավային Շանլըուրֆա նահանգում: Հենց նշված տարածքից է թուրքական զինուժը 2016թ. օգոստոսի 24-ից ներխուժել Սիրիայի տարածք և շարունակում է առաջխաղացումը:

Տ-155 հաուբիցները օգտագործվում են Սիրիայի տարածքում տարբեր խմբավորումների, այդ թվում՝ քրդական զորամիավորումների դիրքերին հարվածելու համար:

Հավելենք, որ վերջին շրջանում թուրքական զինուժը ոչ միայն մոտեցել է Սիրիայի Ալ-Բաբ քաղաքին, այլև հայտարարում է առավել հեռահար նպատակների մասին: Մասնավորապես խոսքը քրդերի վարհսկողության տակ գտնվող Մանմբիջ քաղաքը գրավելու, Հալեպի նկատմամբ որոշակի վերահսկողություն հաստատելու մասին է: Սակայն այս հարցում Թուրքիան պարտավոր է հաշվի նստել տարածաշրջանային հիմնական դերակատարների հետ:

Մասնավորապես, երբ նոյեմբերի կեսերին Սիրիայի բանակը զարգացրեց առաջխաղացումը Հալեպի հյուսիսարևելյան շրջաններում, և արդեն նոյեմբերի վերջին վերահսկողություն հաստատեց արևելյան Հալեպի մեծ մասի վրա՝ Թուրքիայի նախագահը Սիրիայի ռազմական գործողություններ սկսելուց հետո առաջին անգամ բացահայտ հայտարարեց, որ իրենց հիմնական խնդիրը Ասադի իշխանությունը տապալելն է:

Մանրամասները՝ «razm.info»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը