Աշխարհ

06.12.2016 14:50


Թուրքիայի ՊՆ լրտես-արբանյակը դուրս է բերվել ուղեծիր (տեսանյութ)

Թուրքիայի ՊՆ լրտես-արբանյակը դուրս է բերվել ուղեծիր (տեսանյութ)

Դեկտեմբերի 5-ին «Գյոքթյուրք-1» հետախուզական արբանյակը ֆրանսիական Գվիանայի տիեզերական արձակման կայանից «Վեգա» հրթիռ կրիչով դուրս է բերվել ուղեծիր։ Սարքը իտալական և ֆրանսիական ընկերությունները պատրաստել են Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվերով՝ այդ երկրի ԶՈւ կարիքների համար: «razm.info»–ն գրում է, որ այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

«Գյոքթյուրք-1» արբանյակի արտադրությամբ, 2009-ին կնքված պայմանագրով, զբաղվել են իտալական Telespazio ու ֆրանսիական Thales Alenia Space ընկերությունները: Նախագծմանը մասնակցել են նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը, ԹԱԻ, «Ասելսան», «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերությունները: Արբանյակը հանձնվում է Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերին:

Սարքի զանգվածը շուրջ 1 տոննա է, գործողության ժամկետը՝ մինչև 7 տարի: Աշխատում է միայն արևային մարտկոցների էներգիայով, պետք է տեղակայվի արևասինքրոն ուղեծրում՝ շուրջ 700 կմ բարձրության վրա:

Արևասինքրոն ուղեծրում արբանյակի տեղակայումը թույլ է տալիս երկրի ցանկացած կետի վրա լինել տեղական արևային ժամանակով նույն պահին, սակայն հնարավոր են նաև շեղումներ: Սա հիմնականում օգտագործվում է այն արբանյակների համար, որոնք նախատեսված են երկրի մակերևույթը լուսանկարահանելու, զոնդավորելու համար: «Գյոքթյուրք-1»-ի օպտիկական սարքավորումները թույլ են տալիս լուսանկարահանել երկրի մակերևույթը մինչև շուրջ 80 սմ ճշգրտությամբ:

Մանրամասները՝ «razm.info»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը