Աշխարհ

06.12.2016 10:30


ԵՄ–ն ֆինանսական օգնություն է առաջարկում Ասադին՝ խաղաղ գործարքի դիմաց. «The Times»

ԵՄ–ն ֆինանսական օգնություն է առաջարկում Ասադին՝ խաղաղ գործարքի դիմաց. «The Times»

«The Times»–ի տվյալներով՝ ԵՄ-ն ֆինանսական աջակցություն է առաջարկում Սիրիայի ղեկավար Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայում խաղաղ գործարքի դիմաց։ Այս մասին գրում է Ռիչարդ Սփենսերը «The Times» պարբերականում։

«ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին է ընդդիմադիր առաջնորդներին նոր առաջարկներ արել երկու շաբաթ առաջ կայացած հանդիպման ժամանակ։ Որպես բոլոր կողմերին շահավետ տարբերակ՝ նա առաջարկում է օգնություն ու ներդրումներ»,– գրել է Սփենսերը։

Նշվում է, որ այդ առաջարկները համապատասխանում են ՄԱԿ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում Սիրիայում քաղաքական անցում ապահովել, ինչը նշանակում է Ասադի հեռացում նախագահի պաշտոնից, սակայն ներկայումս այդ «անցման» ճշգրիտ նշանակության քննարկումը հետաձգվել է։

«ԵՄ առաջարկները նախատեսում են իշխանության փոխանցում Սիրիայի նահանգներին։ Դա թույլ կտար, որպեսզի խշխանության կենտրոնական կառույցները մնային անփոփոխ, չնայած ժամանակի ընթացքում կհայտնվեին ավելի մեծ ժողովրդավարական հսկողության ներքո»,–նշված է հոդվածում։

Սփենսերի խոսքով՝ ԵՄ-ն շահագրգռված է վերջ դնել սիրիական ճգնաժամին, քանի որ Սիրիայի վերականգնումը միակ միջոցն է սիրիացիների փախուստը դադարեցնելու համար, հետևաբար նաև՝ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի խորացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը