Աշխարհ

05.12.2016 21:38


Նորզելանդուհուն չեն թողել Ղազախստան՝ որոշելով, որ նա հորինված երկրից է

Նորզելանդուհուն չեն թողել Ղազախստան՝ որոշելով, որ նա հորինված երկրից է

Ճանապարհորդ Քլոի Ֆիլիփս–Հարրիսը 24 ժամից ավելի մնացել է Ալմա–Աթայի օդանավակայանում՝ փորձելով սահմանապահներին ապացուցել, որ Նոր Զելանդիան Ավստրալիայի մաս չի հանդիսանում։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Life.ru»–ի փոխանցմամբ՝ սահմանապահները պնդել են, որ Նոր Զելանդիան, անկասկած, Ավստրալիայի մաս է, և պահանջել են երկիրը ցույց տալ քարտեզի վրա։ Երբ աղջիկը չի գտել երկիրը նրանց բերած քարտեզի վրա, նրան սպառնացել են Չինաստան ուղարկել։ Գործին ներգրավել են ոստիկանների և երկար ժամեր աղջկան հարցաքննելուց հետո փակել են հսկիչների սենյակում։ Ի վերջո, բավական սառը ընդունելությունից հետո նորզելանդուհուն թույլատրել են մուտք գործել Ղազախստան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը