Թուրքիան տեղ չի ունենա վերագործարկվող «մետաքսի ճանապարհին»
Չինաստանը նախատեսում է կրկին կյանքի կոչել պատմական «մետաքսի ճանապարհը», և այդ ճանապարհին Թուրքիան տեղ չի գտել: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Türkiye»–ին հղումով։
«Չինաստանը փորձում է Վրաստանի տարածքով հատել Սև ծովը, իսկ հարավում անցնել Կիպրոսի հունական հատվածով և այդպիսով շրջանցել Թուրքիան»,–ասել է «Nerenciya Tanıtım Grubu» ընկերության ներկայացուցիչ Ահմեդ Համդի Գյուրդողանը:
Գյուրդողանը նշել է, որ Չինաստանը Վրաստանի արևմուտքում գտնվող Անակլիայում նոր նավահանգիստ է կառուցում, որն իր մեծությամբ երկու անգամ կգերազանցի Թուրքիայի բոլոր նավահանգիստներին: Այսպիսով, նպատակ է դրված գնացքով հասնել այդ նավահանգիստ և ծովային ճանապարհով Սև ծովով դուրս գալ եվրոպական շուկաներ:
Թուրք պաշտոնյան մտահոգություն է հայտնել այն առթիվ, որ մի կողմից Անակլիա-Ռումինիա ծովային ուղիները, մյուս կողմից Հարավային Կիպրոսում Չինաստանի կողմից կառուցված նավահանգիստը հնարավորություն կտան այս կարևորագույն առևտրական ուղին անցնելիս շրջանցել Թուրքիան: Նա առաջարկել է շուտափույթ քայլեր ձեռնարկել՝ տարածաշրջանում դիրքերը չկորցնելու համար:

7or.am