Հալեպի մոտակայքում զինյալները խոցել են Սիրիայի օդուժի ինքնաթիռ
Սիրիայում՝ Հալեպի արևելքում, ահաբեկչական խմբավորումների զինյալները խոցել են Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող L-39 Albatros (Լ-39 Ալբատրոս) ուսումնամարտական ինքնաթիռ: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է արաբական «Ալ-Մասդար Նյուզ» լրավտակայքը:
Համաձայն ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ դեպքը եղել է Հալեպի օդանավակայանից ոչ հեռու:Ըստ որոշ տեղեկությունների՝ ինքնաթիռի օդաչուներից մեկի դին արդեն գտնվել է, մյուս օդաչուի որոնումները շարունակվում են: Հայտնաբերված օդաչուն Սիրիայի ՌՕՈւ գնդապետ է:
Նշենք, որ L-39 Albatros ուսումնամարտական ինքնաթիռը շահագործման է ընդունվել 1972 թվականին՝ այն ժամանակ դեռևս Չեխոսլովակիայի ռազմաօդային ուժերում։ Ինքնաթիռն արտադրել են մինչև 1999 թվականն ու այդ ընթացքում շահագործման հանձնել շուրջ 2 800 օրինակ, որոնք արտահանվել են աշխարհի ավելի քան 30 երկիր՝ այդ թվում նաև Հայաստան։ Ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 750 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 11 000 մետր է։
Հալեպի մոտակայքում զինյալները խոցել են Սիրիայի օդուժի ինքնաթիռ
Սիրիայում՝ Հալեպի արևելքում, ահաբեկչական խմբավորումների զինյալները խոցել են Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող L-39 Albatros (Լ-39 Ալբատրոս) ուսումնամարտական ինքնաթիռ: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է արաբական «Ալ-Մասդար Նյուզ» լրավտակայքը:
Համաձայն ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ դեպքը եղել է Հալեպի օդանավակայանից ոչ հեռու: Ըստ որոշ տեղեկությունների՝ ինքնաթիռի օդաչուներից մեկի դին արդեն գտնվել է, մյուս օդաչուի որոնումները շարունակվում են: Հայտնաբերված օդաչուն Սիրիայի ՌՕՈւ գնդապետ է:
Նշենք, որ L-39 Albatros ուսումնամարտական ինքնաթիռը շահագործման է ընդունվել 1972 թվականին՝ այն ժամանակ դեռևս Չեխոսլովակիայի ռազմաօդային ուժերում։ Ինքնաթիռն արտադրել են մինչև 1999 թվականն ու այդ ընթացքում շահագործման հանձնել շուրջ 2 800 օրինակ, որոնք արտահանվել են աշխարհի ավելի քան 30 երկիր՝ այդ թվում նաև Հայաստան։ Ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 750 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 11 000 մետր է։
Մանրամասները՝ razm.info–ում։