Աշխարհ

05.12.2016 21:50


Շրջանավարտն Օքսֆորդից 1 մլն ֆունտ է պահանջում անհաջող կարիերայի համար

Շրջանավարտն Օքսֆորդից 1 մլն ֆունտ է պահանջում անհաջող կարիերայի համար

Օքսֆորդի շրջանավարտը հայց է ներկայացրել համալսարանի դեմ՝ 1 մլն ֆունտ ստեռլինգ պահանջելով «վատ և ձանձրալի» ուսուցման համար, ինչի հետևանքով շրջանավարտը չի կարողացել հաջող կարիերա ունենալ։ Այս մասին հայտնում է «The Guardian»–ը։

Հնդկաստանի 38-ամյա քաղաքացի Ֆաիզ Սիդիքքին ժամանակակից պատմություն է ուսումնասիրել Օքսֆորդի համալսարանի քոլեջներից մեկում։ Դատարանում նա հայտարարել է, որ 16 տարի առաջ քննություններում ստացած ցածր բալերը մթագնել են իր կյանքը, և նա չի կարողացել միջազգային փաստաբան դառնալ։ Հայցվորը նշել է, որ բաձր գնահատական չստանալու պատճառն այն է եղել, որ դասախոսը հազվադեպ է ներկայացել դասերին։

Նշվում է, որ շրջանավարտը տառապում է նաև անքնությամբ ու ընկճախտով, որոնք, ըստ նրա ներկայացուցչի, քննությանը ստացած ցածր բալերի հետևանքն են։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Սիդիքքին հաղթի դատարանում, դա կարող է «դռներ բացել» նաև այլ ուսանողների բողոքների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը