Աշխարհ

05.12.2016 10:51


Շթայնմայեր. «Դեռ վաղ է թուլացնել հակառուսական պատժամիջոցները»

Շթայնմայեր. «Դեռ վաղ է թուլացնել հակառուսական պատժամիջոցները»

Եվրամիությունն էական քայլեր չի տեսնում Ռուսաստանի կողմից Մինսկի պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, կրակի դադարեցման ռեժիմը խախտվում է, հետևաբար ժամանակավրեպ է խոսել պատժամիջոցների թուլացման մասին։ «Deutsche Welle»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը «Funke»–ի հետ զրույցում։

Նախարարն ընդգծել է՝ Եվրամիությունը չի ճանաչում «Ղրիմի բռնակցումը»։

Երբ Ռուսաստանը նկատելի քայլեր անի Մինսկի պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, այդ ժամանակ էլ հնարավոր է՝ ԵՄ-ն մտածի պատժամիջոցները փոփոխելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը