Լրահոս

16.03.2011 10:56


Ռուսաստանում ադրբեջանցիներն ու հայերը միավորվել են հրեաների հե՞տ

Ինչպես հաղրոդում է «gorod48.ru» գործակալությունը, մեկ միջազգային կազմակերպության մեջ են միավորվել Լիպեցկի ազգային սփյուռքի երեք ներկայացուցիչներ՝ հայեր, ադրբեջանցիներ ու հրեաներ։

Ինչպես ասել է Ռուսաստանի հայերի միության Լիպեցկի մասնաճյուղի ղեկավար Վլադիմիր Մալխասյանը, ազգամիջյան սերտ շփման և մի քանի սփյուռնքերի միավորման գաղափարը ծնվել է երեք տարի առաջ։

–Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ ներկայիս անհանգիստ ժամանակներում, երբ հասարակության մեջ ավելի հաճախ են ազգայնական հողի վրա տարաձայնություններ առաջանում,պետք է ավելի շատ ճանաչել միմյանց, ծանոթանալ ազգային սովորույթներին, մշակույթին։ Որոշ ժամանակ առաջ մենք՝ հայերը, ադրբեջանցիները և հրեաները, սկսել ենք ավելի սերտ շփվել,–պատմել է Վլադիմիր Մալխասյանը։

Այս խորագրի վերջին նյութերը