Լրահոս

10.01.2011 17:15


Վրաստանի արտգործնախարարը կայցելի Բաքու

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հունվարի 17-19-ը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան: Նախատեսված են Վաշաձեի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

«Վրաստանը ամուր հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Մենք ակնկալում ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները կտեղափոխվեն ավելի խորը փուլ», -ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն:

Այս խորագրի վերջին նյութերը