Աշխարհ

03.12.2016 22:36


Էրդողան․ «Հարցրու իմ եղբայր Իլհամին՝ որևէ հանձնարարություն նա ունի՞»

Էրդողան․ «Հարցրու իմ եղբայր Իլհամին՝ որևէ հանձնարարություն նա ունի՞»

Այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ։ Կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը և տարածաշրջանում առկա իրավիճակը։ Այս մասին հայտնում է haqqin.az–ը։

Հանդիպումից հետո Էլմար Մամեդյարովն ու Մևլյութ Չավուշօղլուն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Նշվել է, որ Թուրքիայի արտգործնախարարը ղարաբաղյան կարգավորումը քննարկել է նաև իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ դեկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ։

Այսօր Չավուշօղլուին ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Փոխանցելով Թուրքիայի նախագահ Էրդողանի ողջույնները՝ արտգործնախարարը նշել է․ «Իմ այստեղ գալուց առաջ ես զրուցել եմ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, և նա ասել է․ «Հարցրու իմ եղբայր Իլհամին՝ որևէ հանձնարարություն նա ունի՞»»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը