Աշխարհ

03.12.2016 13:50


«Times». Թուրքիան և ՌԴ–ն պայմանավորվածություն ունեն Սիրիայի հարցում

«Times». Թուրքիան և ՌԴ–ն պայմանավորվածություն ունեն Սիրիայի հարցում

Բրիտանական հայտնի «Times» պարբերականում նյութ է հրապարակվել այն թեմայով, թե ինչ ազդեցություն կունենա ռուս-թուրքական կարգավորման գործընթացը սիրիական ճգնաժամի վրա: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական «Takvim»–ին հղումով։

Հոդվածը հեղինակել է «Times»-ի ստամբուլյան թղթակից Հանահ Լուջինդան:

Նա առաջ է քաշում այն տեսակետը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են, թե ում վերահսկողության տակ են անցնելու Սիրիայի հյուսիսային հատվածում գտնվող շրջանները: Եվ դա այն դեպքում, երբ երկու երկրների ղեկավարները սիրիական ճգնաժամի հարցում միանգամայն տարբեր կողմերին էին աջակցում:

Հեղինակը՝ որպես իր պնդման ապացույց, առաջ է քաշում այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել Էրդողանի և Պուտինի միջև հեռախոսազրույցները, Սիրիայի և, մասնավորապես, Հալեպի հարցի թեմայով:

«Պաշտոնական Անկարայի գլխավոր նպատակը Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելն է, որը Թուրքիային թույլ կտա զսպել Սիրիայի քրդական ուժերին»:

Հոդվածագիրը նաև նշում է, որ ըստ թուրքական աղբյուրների՝ Թուրքիան այժմ շարժվում է դեպի «Իսլամական պետության» տակ գտնվող Սիրիայի Էլ Բաբ քաղաք, որը մաքրելուց հետո կանգ կառնի և կբանեցնի դիվանագիտություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը