Լրահոս

25.12.2009 18:00

Հրանտ–Տեր Աբրահամյան. «Մինչև չձևակերպվի անկախ միտք, անկախ քաղաքականություն չի լինի»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հրավիրած «Հայ հասարակական-քաղաքական միտքը» թեմայով կլոր սեղանի ժամանակ հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանն ասել է, որ մեծ հաշվով մինչև այսօր Հայաստանը Ռուսաստանից առանձնացված չէ։

-Ֆորմալ առումով առանձնացված է, իսկ  մտքի առումով առանձնացված չէ։ Հայաստանի անկախությունը ձևական բնույթ է կրում։ Մինչև չձակերպվի անկախ միտք, անկախ քաղաքականություն չի լինի,-ասել է նա։

Նա նշել է, որ ՀՀ 3-րդ հանրապետության ձեռքբերում կարելի է համարել Արցախի հերոսամարտը և այն, որ, այնուամենայնիվ, մեր հասարակության մոբիլիզացման աստիճանը բարձրացել է։

-2008-ի փետրվարյան տասնօրյակը ոչ թե անցյալում է, այլ դրա պտուղներն ապագայում են լինելու։ Սա այնպիսի մասշտաբի իրադարձություն է, որ սերմեր կցանի։ Նույնը, օրինակ, Եվրոպայում 60-ականներին..Ի՞նչ եղավ՝ ապստամբություն, և պարտվեցին, գնաց, բայց դրա սերունդները եկան,  հետո երևացին պտուղները,-ասել է նա։

Ըստ Հրանտ Տեր-Աբրահամյանի՝ երբ 2007-ին դեռ նոր էր ձևավորվում համաժողովրդական ալիքը, նոր որակներ ստեղծելու նպատակ ուներ։

-Այն ձևը, որ այսօր «Հայ ազգային կոնգրեսն» ընդունել է՝ այդ կուսակցությունների՝  որպես դաշինք ձևավորելը, բացարձակ ոչ ադեկվատ է։ Կարելի է ասել՝ մեռած ձև է,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։