Թուրքիան նորից կսկսի ֆինանսավորել հայկական թերթերը
Թուրքիայում մամուլում գովազդի և հայտարարությունների հարցրերը կարգավորող պետական վարչությունը կվերսկսի ազգային փոքրամասնությունների թերթերին տրվող ֆինանսական աջակցությունը։ Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Ակօս» շաբաթաթերթին հղումով։
Նշվում է, որ վարչության գլխավոր խորհուրդը նոյեմբերի 23-25-ին նիստ է գումարել, որի ժամանակ որոշել է կրկին ֆինասնավորել ազգային փոքրամասնությունների (հայկական, հունական և հրեական) «Նոր Մարմարա», «Ժամանակ», «Apoyevmatini», «İHO», «Şalom» և «Ակօս» թերթերը։
Աղբյուրը նշում է, որ գովազդային հայտարարություններ տպագրելուց զրկված այդ թերթերը հայտնվել են ֆինանսական անելանելի դրության մեջ, իսկ որոշներն էլ նույնիսկ փակման եզրին են։

7or.am