Աշխարհ

03.12.2016 15:15


Քաղցկեղով հիվանդ երաժշտության ուսուցիչը չի դիմում վիրահատությունների դասերը բաց չթողնելու համար

Քաղցկեղով հիվանդ երաժշտության ուսուցիչը չի դիմում վիրահատությունների դասերը բաց չթողնելու համար

ԱՄՆ–ում 61–ամյա տղամարդը քաղցկեղի հազվագյուտ տեսակով դասավանդում է երաժշտություն տարրական և միջին դպրոցում։ Չնայած հիվանդության կրկնությանը՝ նա չի ցանկանում հրաժարվել սիրած զբաղմունքից և անգամ հանուն աշխատանքի բաց է թողնում վիրահատությունները։ Այս մասին հայտնում է «kare11.com»–ը։

Մայք Ռոուսի մոտ քաղցկեղի հազվագյուտ տեսակ է, որը վնասում է մաշկը։

«Իմ կյանքը նվեր է։ Ես 17 տարեկան էի, երբ բժիշկներն ասացին, որ ամենաշատը 5 տարի կապրեմ»,–պատմել է Ռոուսը։

Սակայն տղամարդը հաղթահարել է սարսափելի հիվանդությունը՝ հասնելով կենսաթոշակային տարիքի, ստացել է Մինեսոտա նահանգում դասավանդելու լիցենզիա և աշխատել է տեղի դպրոցում՝ որպես երաժշտության ուսուցիչ։

«Վիրահատությունը 100%–ով թույլ կտար ազատվել քաղցկեղից, սակայն այն կտապալեր իմ ուսուցչական գործունեությունը։ Նման դեպքերում մտածում ես օրերի որակի, այլ ոչ թե քանակի մասին»,–ասել է Ռոուսը։

Աշակերտների համար Ռոուսի հիվանդությունը գաղտնիք չէ, և նրանք չեն ընդունում Ռոուսին որպես հիվանդի։

«Նա քաղցկեղից տառապող հիվանդ չէ։ Նա պարզապես մարդ է, ով ապրում է քաղցկեղով, իսկ, առհասարակ, նա երաժշտության ուսուցիչ է։ Քաղցկեղը քիչ նշանակություն ունեցող հանգամանք է»,–պատմել է դպրոցականներից մեկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը