Ֆրանսիայի «հարիֆ» նախագահն ու Հայաստանի «շուստրի» իշխանությունը
Հավանաբար, Ֆրանսուա Օլանդը շատ ուշադիր է հետևել ՀՀԿ համագումարին, որի ամբիոնից հայտարարվեց, որ անցած տարիներին Հայաստանի տնտեսությունն առաջանցիկ տեմպերով տվել-անցել է Արևմտյան Եվրոպայի երկրների տնտեսական ցուցանիշներին: Եվ, թերևս, դա էր պատճառը, որ Ֆրանսիայի նախագահը «ամոթից» որոշեց երկրորդ անգամ իր թեկնածությունը չառաջադրել նախագահական ընտրություններում:
Սա, իհարկե, կատակ է: Բայց հայաստանցիներիս զարմացրել է Ֆրանսիայի 24-րդ նախագահի որոշումը, որը նա հրապարակեց հեռուստաուղերձում:
«Ես գիտակցում եմ այն բանի վտանգը, որ գնալով այդ ուղով՝ չեմ ապահովի բավարար աջակցություն, ուստի ես որոշեցի թեկնածու չդառնալ նախագահական ընտրություններում»,- ասել է Օլանդը:
Նա նաև նշել է, թե ինչ է արել 2012-ին նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո տված խոստումները կատարելու համար ու խոստովանել է, որ այդ խոստումներն իրականացնելիս թույլ են տրվել սխալներ։ Այսպես, մարդը բավարարվում է նախագահական մեկ ժամկետով և զոռով վերարտադրվելու խնդիր չի դնում իր առջև: Ինչը տեսանք Հայաստանում 2013-ին: Ավելին՝ «վերընտրվողն» էլ, ըստ մամուլի հրապարակումների, իր երդմնակալության վրա 25 միլիոն դոլար ծախսեց:
Պարզ է, գործ ունենք տարբեր արժեհամակարգ ունեցող պետական գործիչների հետ: Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Օլանդն աթոռից կառչած չէ, իսկ պահպանողական ուժի ղեկավարը ոչ միայն ամեն ինչ արեց, որպեսզի նախագահական երկրոդ ժամկետում էլ երկիրը ղեկավարի (տոկոս խփելու միջոցով), այլև Սահմանադրությունը փոխեց, որպեսզի ցմահ իշխի: Իսկ թե անցած ութ ու կես տարիներին ՀՀԿ ղեկավարն իր տված որ խոստումն է կատարել, դա միայն ելույթի նյութ է, սիրուն շարադրված և ոչ մի կապ չունի իրականության հետ: Ասենք, 2014-ին, երբ Օլանդը ժամանեց Հայաստան, Երևանում, Մաշտոցի պուրակին հարակից տարածքում իր աչքով տեսավ, թե ինչպես է կատարել իր խոստումները Սերժ Սարգսյանը: Հիշում եք, չէ՞, կիսափլված, խարխուլ շինությունները փակել էին դեկորացիաներով, թե, իբր, նոր շենքներ են (այդ տարածքում էին նրանք երկուսով):
Սոցիալիստական ուժի ներկայացուցիչը՝ Օլանդը, սեփական վարկանիշն իրատեսորեն է գնահատում և ընդունում է, որ իր կողմից տրված խոստումներն այնքան էլ լավ չի կատարել, սխալներ են եղել: Իսկ «պահպանողական» ՀՀԿ-ն իր ծրագրում նման ճոռոմ բաներ է գրել. «Աստծո կամոք՝ մենք արարվել ենք որպես հայեր, հետևապես մեր և Արարչի միջև հարատև կապն ապահովվում է Հայ տեսակը հավիտենականացնելու ճանապարհով: Այս ելակետն ունենալով` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեր պատմության հեթանոսական և քրիստոնեական ժամանակաշրջաններն արժեվորում է ազգայինի առաջնայնության սկզբունքով»:
Ավելի զվարճալի բան հնարավոր չէր կարդալ, քան այս երկու նախադասությունն է: Երևի Արարիչը պետք է պատասխան տա ՀՀԿ-ի և նրա ղեկավարի կողմից տրված և չկատարած խոստումների համար:

Կիմա Եղիազարյան