Լրահոս

23.02.2010 13:59


Սարիբեկ Սուքիասյանը Երևանի ոստիկանապետին ընկեր չի համարում

Այսօր «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հայտարարել են, որ ոստիկանության այն պնդումը, թե Գոռ Դավթյանին ուժի գործադրմամբ, ապօրինաբար պահել են ՍԻԼ կոնցեռնում, չի համապատասխանում իրականությանը: 
Ս. Սուքիասյանի փաստաբանները հայտնել են, որ Գոռ Դավթյանը ապօրինի անազատության մեջ է եղել Ոստիկանության Էրեբունու բաժնում՝  «նրան 10 ժամ պահել են անազատության մեջ, տեղից տեղ տեղափոխել և թույլ չեն տվել տեսակցել փաստաբանների հետ»: Փաստաբանների դիտարկմամբ՝ հավանաբար, դա արվել է Գոռ Դավթյանի վրա ճնշում գործադրելու համար: Հիշեցնենք, որ վերջինիս փետրվարի 12-ին ոստիկանություն հաղորդագրություն էր տարածել, թե նրան հարկադրաբար պահում են ՍԻԼ կոնցեռնի գրասենյակում, ինչի հիման վրա էլ Սարիբեկ Սուքիասյանը բերման էր ենթարկել ոստիկանություն։  Ի դեպ, Սարիբեկ Սուքիասյանը իր փաստաբաններին խնդրել է փոխանցել լրագրողներին, որ Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն իր ընկերը չէ, ինչպես վերջինս էր հայտարարել մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսում: 

Այս խորագրի վերջին նյութերը