Իրանցի գեներալ. «Թուրքիան նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի ծայրահեղական խմբավորումներին»
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կազմի մեջ մտնող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատար, գեներալ Ռեսուլ Սենայիրադն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաշար Ասադի իշխանազրկման վերաբերյալ հայտարարությանը: Այս մասին հայտնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
«Էրդողանն ի զորու չէ տապալել Բաշար Ասադի իշխանությունը»,- ասել է Սենայիրադը։
Գեներալը նաև նշել է, որ Թուրքիան Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերում Սիրիայում գործող ծայրահեղական խմբավորումներին:

7or.am