Բուռն երեկույթից հետո լեհը դիահերձարանում է արթնացել
Լեհական Կամեննա–Գուրո քաղաքի Քամիլ անունով 25-ամյա բնակիչը երեկույթի ժամանակ մի քանի բաժակ օղի է դատարկել, որից հետո կորցրել է գիտակցությունը։ Ընկերները նրան հիվանդանոց են տարել, որտեղ նրան մահացած են ճանաչել և ուղարկել դիահերձարան։ Սակայն առավոտյան սթափված տղամարդը գիտակցության է եկել ու ծածկոց պահանջել։ Այս մասին հայտնում է «Metro»–ն։
Հիվանդանոցի բժիշկները դժվարանում են բացատրություն տալ կատարվածին։ Հսկիչները պատմել են, որ առավոտյան դիահերձարանից տարօրինակ աղմուկ են լսել։ Շտապելով նկուղ՝ նրանք սայլակի վրա կենդանի մարդ են տեսել՝ մերկ վիճակում, որը հայտարարել է, որ մրսել է, և ծածկոց է ուզում։
«Վերածնված» Քամիլը որոշել է չպարզել կատարվածի հանգամանքները և հանգիստ հեռացել է հիվանդանոցից։ Ուշագրավ է, որ նա դիահերձարանից ուղիղ գարեջրատուն է գնացել։

7or.am