Աշխարհ

02.12.2016 12:20


«Հայաստանում բնակիչների 50%–ից ավելին կին է, բայց խորհրդարանում ընդամենը նրանց 10 %–ն է»

«Հայաստանում բնակիչների 50%–ից ավելին կին է, բայց խորհրդարանում ընդամենը նրանց 10 %–ն է»

–Հայաստանի բնակչության 50%-ից ավելին կանայք են, մինչդեռ խորհրդարանում կանանց ներգրավվածությունը 10% է, երբ պետք է լինի առնվազն 20%,– այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը՝ կանանց բռնությունների դեմ հայտարարված պայքարի 16-օրյակի շրջանակներում:

Ֆարնուորթն օրինակ է բերել Միացյալ Թագավորությանը, որտեղ պետության ղեկին թագուհին է, և վարչապետը ևս կին է։

Կանանց իրավունքների պաշտպանությունը Միացյալ Թագավորության առաջնահերթություններից մեկն է։ Վերջերս Բրիտանիայի կառավարությունը միջազգային արշավ է սկսել կանանց և աղջիկների դերի բարձրացման ուղղությամբ և կոնֆլիկտային գոտիներում բռնությունների դեմ,–ասել է դեսպանը՝ հավելելով, որ բրիտանական դեսպանատունը Երևանում նույնպես աջակցում է և նման ծրագրով աշխատանքներ ունի նաև այստեղ:

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանն էլ նշել է, որ օրերս մասնակցել են Լոնդոնում «Ապագայի կանայք» համաժողովին, որի ընթացքում կատարված հետազոտությունների արդյունքում յոթ ինդիկատոր է վեր հանվել այն մասին, թե կոնկրետ երկրները որքանով են կանանց մասնակցությունը խրախուսում: Լիլիթ Ասատրյանի խոսքով՝ չի գտնվել երկիր, որտեղ այդ ցուցիչներից մեկը գոնե չլիներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը