Աշխարհ

02.12.2016 11:40


Էրդողան. «Մեր թիրախը մեկ անձը կամ երկիրը չէ»

Էրդողան. «Մեր թիրախը մեկ անձը կամ երկիրը չէ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել է ուղղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասին իր անզգույշ հայտարարությունը, երբ ասել էր, որ Սիրիայում «Եփրատի վահան» գործողության իրական նպատակն Ասադին իշխանազրկելն է։

Թուրքիայի նախագահական պալատում երկրի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է, որ Սիրիայում գտնվող թուրքական ԶՈւ-ի նպատակն Ասադին տապալելը չէ: Այս մասին հայտնում է «Ջումհուրիեթը»։

«Մեր թիրախը մեկ անձը կամ երկիրը չէ, այլ Սիրիայում գործող ահաբեկչական կառույցները»,–նշել է Էրդողանը:

Հիշեցնենք՝ Ասադի մասին Էրդողանի հայտարարությունից հետո Կրեմլը պարզաբանում էր պահանջել Անկարայից, այնուհետև երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույց էին ունեցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը