«Instagram»–ի 2016թ ամենահայտնի օգտահաշիվները, հեշթեգերը և գեոթեգերը
Դեկտեմբերի 1–ին «Instagram»–ն ամփոփել է 2016թ. արդյունքները և նշել տարվա ամենահայտնի օգտահաշիվները, հեշթեգերը և գեոթեգերը։
Եվ այսպես, «Instagram»–ի ամենահայտնի քաղաքների տասնյակը գլխավորել են Նյու Յոքը, Լոնդոնը և Մոսկվան։ Ցանկում հայտնվել են նաև այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Սան Պաուլոն, Փարիզը և Սանկտ Պետերբուրգը։ Այս մասինհայտնում է«TJ–ն։
Սոցիալական կայքի ամենահայտնի օգտահաշիվների ցանկում առաջատարը դարձել է երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը, ով ունի 103 միլիոն հետևորդ։ Նրան հաջորդում են Թեյլոր Սվիֆթը (93,9 միլիոն հետևորդ), Արիանա Գրանդեն (93,9 միլիոն հետևորդ), Բեյոնսեն (89,3 միլիոն հետևորդ) և Քիմ Քարդաշյանը (88,3 միլիոն հետևորդ)։
«Instagram»–ի ամենահայտնի տեսարժան վայրերի ցուցակը գլխավորել են «Disney»–ի, «Universal Studios»–ի զվարճանքի այգիները և Նյու Յորքի Կենտրոնական պարկը։
«Instagram»–ի ամենահայտնի հեշթեգը 2016թ. եղել է «#Love»–ը, իսկ ամենահայտնի սմայլը՝ սրտիկը։
«Instagram»–ի 2016թ ամենահայտնի օգտահաշիվները, հեշթեգերը և գեոթեգերը
Դեկտեմբերի 1–ին «Instagram»–ն ամփոփել է 2016թ. արդյունքները և նշել տարվա ամենահայտնի օգտահաշիվները, հեշթեգերը և գեոթեգերը։
Եվ այսպես, «Instagram»–ի ամենահայտնի քաղաքների տասնյակը գլխավորել են Նյու Յոքը, Լոնդոնը և Մոսկվան։ Ցանկում հայտնվել են նաև այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Սան Պաուլոն, Փարիզը և Սանկտ Պետերբուրգը։ Այս մասին հայտնում է«TJ–ն։

7or.am