Աշխարհ

01.12.2016 17:19


Էրդողանը տարածաշրջանի թեմայով ելույթում նշել է Ղարաբաղի մասին

Էրդողանը տարածաշրջանի թեմայով ելույթում նշել է Ղարաբաղի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չենք հանդուրժի Սիրիայում, Իրաքում և տարածաշրջանի այլ երկրներում տեղի ունեցող բռնությունները:

«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ Էրդողանն ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր Սիրիայում և Իրաքում տուժել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կամ կրոնական այլ խմբավորումների բռնություններից, իրենց եղբայրներն են:

«Ինչպես անցյալում Աֆղանստանում, Բալկաններում, Ղարաբաղում, Ղրիմում և Կիպրոսում տեղի ունեցող բռնություններին ընդդիմացանք, այնպես էլ հիմա չենք հանդուրժի ճնշումներն Իրաքում, Սիրիայում և տարածաշրջանի այլ երկրներում: Այս կեցվածքը մեր պատմության ժառանգությունն է՝ թողնված մեզ»,–նշել է Էրդողանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը